
LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ ԵՆ 04/09/09
Լոնդոնի (London Metal Exchange, LME) մետաղներ բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների գների կտրուկ աճ:
Առևտրային շրջանի ընթացքում ռեկորդային աճ են գրանցել կապարի և ցինկի գները: Կապարի գինն աճել է 7.31%-ով և կազմել 2230 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 5.08%-ով և կազմել 1904 դոլար:
3%-ից ավել աճ են արձանագրել անագի, նիկելի և պղնձի գները: Անագի գինն աճել է 3.48%-ով և կազմել 14330 դոլար, նիկելի գինն աճել է 3.35%-ով և կազմել 18350 դոլար, իսկ պղնձի գինն աճել է 3.22%-ով և կազմել 6281 դոլար:
Սակարկությունների արդյունքում ամենաքիչն աճել է ալյումինի գինը` 2.41%, և կազմել 1866 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: