LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 05/09/09
Լոնդոնի (London Metal Exchange, LME) մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները հիմնականում աճել են:
Օրվա ընթացքում անկում են արձանագրել միայն ալյումինի և նիկելի գները: Ալյումինի գինը նվազել է 1.23%-ով և կազմել 1843 դոլար, իսկ նիկելի գինը նվազել է 1.58%-ով և կազմել 18060 դոլար:
1%-ից ավել աճ են արձանագրել ցինկի և կապարի գները: Ցինկի գինն աճել է 1.5%-ով և կազմել 1932 դոլար, իսկ կապարի գինն աճել է 1.57%-ով և կազմել 2265 դոլար:
Պղնձի գինն աճել է 0.31%-վ և կազմել 6300.5 դոլար, իսկ անագի գինն աճել է 0.49%-ով և կազմել 14400 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: