LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 08/09/09
Լոնդոնի (London, Metal Exchange, LME) մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները նվազել են :
Ամենամեծ անկումը գրանցել են անագի և կապարի գները: Անագի գինը նվազել է 4.18%-ով և կազմել 1835 դոլար, անագի գինը նվազել է 4.28%-ով և կազմել 14550 դոլար:
2%-ից ավել նվազել են ցինկի և նիկելի գները: Ցինկի գինը նվազել է 2.4%-ով և կազմել 1847 դոլար, նիկելի գինը նվազել է 2.96%-ով և կազմել 19505 դոլար:
1%-ի շրջակայքում նվազել են պղնձի և ալյումինի գները: Պղնձի գինը նվազել է 1.11%-ով և կազմել 5971 դոլար, ալյումինի գինը նվազել է 1.04%-ով և կազմել 2005 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: