COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՀԱՍԱՎ 1000 ԴՈԼԱՐԻ 09/09/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է թանկարժեք մետաղների գների աճ:
Ոսկու գինը դեկտեմբերյան ֆյուչրսների համար աճել է 0.31%-ով և կազմել 999.8 դոլար, արծաթի գինը դեկտեմբերյան ֆյուչրսների համար աճել է 1.41%-ով և կազմել 16.51 դոլար, իսկ պլատինի հոկտեմբեր ամսվա ֆյուչրսների գինն աճել է 0.23%-ով և կազմել 1292.6 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):