LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 12/09/09
Լոնդոնի մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամսիների ֆյուչրսների գները հիմնականում նվազել են:
Երկրորդ օրն անընդմեջ ամենամեծ անկումն արձանագրել է կապարի գինը: 10%-ոց ռեկորդային անկումից հետո կապարի գինը կրկին նվազել է` 3.36%, և կազմել 2130 դոլար: 2.26%-ով նվազել է ալյումինի գինը և կազմել 1856 դոլար: Նիկելի գինը նվազել է 0.83%-ով և կազմել 17305 դոլար, իսկ անագի գինը նվազել է 0.31%-ով և կազմել 14330 դոլար:
Առևտրային շրջանի արդյունքում աճել են պղնձի և ցինկի գները: Պղնձի գինն աճել է 0.14%-ով և կազմել 6310 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 0.94%-ով և կազմել 1935 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: