LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 25/09/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է թանկարժեք մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գների նվազում:
Բոլոր մետաղների գները նվազել են 0-1%-ի միջակայքում: Ալյումինի գինը նվազել է 0.9%-ով և կազմել 1867 դոլար, պղնձի գինը նվազել է 0.77%-ով և կազմել 6096 դոլար, նիկելի գինը նվազել է 0.54%-ով և կազմել 17624 դոլար, անագի գինը նվազել է 0.17%-ով և կազմել 14532 դոլար, կապարի գինը նվազել է 0.62%-ով և կազմել 2230 դոլար, իսկ ցինկի գինը նվազել է 0.47%-ով և կազմել 1918 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: