LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 26/09/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է թանկարժեք մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գների նվազում:
Ալյումինի գինը նվազել է 0.98%-ով և կազմել 1830 դոլար, պղնձի գինը նվազել է 1.64%-ով և կազմել 5996 դոլար, նիկելի գինը նվազել է 3.21%-ով և կազմել 17059 դոլար, անագի գինը նվազել է 0.81%-ով և կազմել 14414 դոլար, կապարի գինը նվազել է 1.43%-ով և կազմել 2198 դոլար, իսկ ցինկի գինը նվազել է 1.64%-ով և կազմել 1886.5 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: