
LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆՎԱԶԵԼ 29/09/09
Լոնդոնի (London Metal Exchange, LME) մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գների նվազում:
Ալյումինի գինը նվազել է 1.91%-ով և կազմել 1795 դոլար, պղնձի գինը նվազել է 1.48%-ով և կազմել 5907 դոլար, նիկելի գինը նվազել է 2.34%-ով և կազմել 16659 դոլար, անագի գինը նվազել է 0.4%-ով և կազմել 14356 դոլար, կապարի գինը նվազել է 0.73%-ով և կազմել 2182 դոլար, իսկ ցինկի գինը նվազել է 1.11%-ով և կազմել 1865 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: