
LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 30/09/09
Լոնդոնի Մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գների աճ:
1%-ից ավել աճել են ալյումինի, նիկելի, կապարի և ցինկի գները: Ալյումինի գինն աճել է 1.42%-ով և կազմել 1820.5 դոլար, նիկելի գինն աճել է 1.5%-ով և կազմել 16909 դոլար, կապարի գինն աճել է 1.15%-ով և կազմել 2207 դոլար, ցինկի գինն աճել է 1.74%-ով և կազմել 1898 դոլար:
0-1%-ի միջակայքում աճել են պղնձի և անագի գները: Պղնձի գինն աճել է 0.65%-ով և կազմել 5945 դոլար, իսկ անագի գինն աճել 1.15%-ով և կազմել 14459 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: