
LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 01/10/09
Լոնդոնի (London Metal Exchange, LME) բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գների աճ:
Ամենամեծ աճն արձանագրել է կապարի գինը` 4.21%, և կազմել 2300 դոլար:
3%-ից ավել աճել են պղնձի, ալյումինի և նիկելի գները: Պղնձի գինն աճել է 3.52%-ով և կազմել 6155 դոլար, ալյումինի գինն աճել է 3.65%-ով և կազմել 1887 դոլար, իսկ նիկելի գինն աճել է 3.20%-ով և կազմել 17450 դոլար:
Օրվա ամենահամեստ արդյունքն արձանագրել են ցինկի և անագի գները: Ցինկի գինն աճել է 1.79%-ով և կազմել 1932 դոլար, իսկ անագի գինն աճել է 0.79%-ով և կազմել 14600 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: