
LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 02/10/09
Լոնդոնի (London Metal Exchange, LME) Մետաղներ բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները հիմնականում աճել են:
Սակարկությունների արդյունքում նվազել են միայն պղնձի և կապարի գները: Պղնձի գինը նվազել է 0.73%-ով և կազմել 6117 դոլար, իսկ կապարի գինը նվազել է 3.74%-ով և կազմել 2224 դոլար:
Ամենամեծ աճն արձանագրել է նիկելի գինը` 1.58% և կազմել 17732 դոլար, իսկ ալյումինի, անագի և ցինկի գներն աճել են 0-1%-ի միջակայքում: Ալյումինի գինն աճել է 0.37%-ով և կազմել 1898 դոլար, անագի գինն աճել է 0.52%-ով և կազմել 14683 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 0.49%-ով և կազմել 1945.5 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: