COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՌԵԿՈՐԴՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼ 08/10/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում ԱՄՆ դոլարի փոխարժեքի անկման հետևանքով գրանցվել է թանկարժեք մետաղների գների աճ:
Ոսկու և արծաթի դեկտեմբերյան ֆյուչրսների գները համապատասխանաբար աճել են 0.45 և 1.21%-ով և կազմել 1044.4 և 17.5 դոլար, իսկ պլատինի 2010թ.-ի հունվար ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.18%-ով և կազմել 1327.7 դոլար: Ավելացնենք, որ ոսկու գինը արդեն երկրորդ օրն անընդմեջ պատմական ռեկորդներ է սահմանում:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):