ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ – ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ 08/10/09
Մեկ գործարք. «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ (ENECB1, Bbond) 50 000 դրամ անվանական արժեքով 36 անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 47 653 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1 715 508 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 10.7006%:
Մեկ գործարք. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ (HSBCB1) 100 000 դրամ անվանական արժեքով 4 միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 105 986.75 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 423 947 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 10.6982%: