LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 10/10/09
Լոնդոնի (London Metal Exchange, LME) մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուրսների գները հիմնականում աճել են:
Ամենամեծ աճն արձանագրել է ցինկի գինը` 3.08%, և կազմել 2072 դոլար: Կապարի գինն աճել է 1.06%-ով և կազմել 2279 դոլար, ալյումինի գինն աճել է 0.18%-ով և կազմել 1905.5 դոլար, իսկ պղնձի գինն աճել է 0.28%-ով և կազմել 6292 դոլար:
Սակարկությունների արդյունքում նվազել են նիկելի և անագի գները, նիկելի գինը նվազել է 1.14%-ով և կազմել 19064 դոլար, իսկ անագի գինը նվազել է 1.41%-ով և կազմել 14656 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: