COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ 14/10/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազման հետևանքով արձանագրվել է թանկարժեք մետաղների գների աճ:
Ոսկու և արծաթի դեկտեմբերյան ֆյուչրսների գները համապատասխանաբար աճել են 0.71 և 0.11%-ով և կազմել 1065 և 17.84 դոլար: Ընդ որում ոսկու գինը սահմանել է նոր պատմական ռեկորդ: Պլատինի 2010թ.-ի հունվար մասի ֆյուչրսների գինն աճել է 0.99%-ով և կազմել 1360.7 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):