LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 14/10/09
Լոնդոնի (London Metal Exchange, LME) մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Սակարկությունների արդյունքում աճել են պղնձի կապարի և ցինկի գները: Պղնձի գինն աճել է 0.69%-ով և կազմել 6309 դոլար, կապարի գինն աճել է 2.09%-ով և կազմել 2340 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 0.62%-ով և կազմել 2100 դոլար:
Իսկ ալյումինի, նիկելի և անագի գները նվազել են: Ալյումինի գինը նվազել է 0.26%-ով և կազմել 1948 դոլար, նիկելի գինը նվազել է 0.4%-ով և կազմել 18856 դոլար, իսկ անագի գինը նվազել է 0.84%-ով և կազմել 14634 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: