Բորսաներ

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԱՈՒԼ ԴԸ ԼՈՒՑԵՆԲԵՐԳԵՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
14/10/2009 20:15
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԱՈՒԼ ԴԸ ԼՈՒՑԵՆԲԵՐԳԵՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբին` Ռաուլ դը Լուցենբերգերի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարության ղեկավարը կարեւորել է ԵՄ խորհրդատվական խմբի հետ պարբերական հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս գնահատել կատարվածն ու մատնանշել հետագա աշխատանքի ոլորտները։

ԵՄ խորհրդատվական խմբի անդամները բարձր են գնահատել Հայաստանի կառավարության համագործակցությունն ու նշել են, որ արդեն կուտակված փորձը հնարավորություն է տալիս ասելու, որ երկկողմ գործակցությունը հաջող փորձառության օրինակ է։ Խորհրդատուների կողմից նշվել է, որ տարվող համակողմանի աշխատանքը հնարավոր է դարձնում մի քանի ոլորտներում փոխլրացնող առաջընթացին ու արդյունքներին ավելի արագ հասնելու հնարավորությունը։ Խորհրդատվական խումբը նախատեսում է ավելացնել խորհրդատուների կազմը` վեց մասնագետներով, ովքեր խորհրդատվություն կտրամադրեն առավել մասնագիտական աշխատանք պահանջող ոլորտներում։

Հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությանը, խոսվել է հարկային ու մաքսային ոլորտներում վարչարարության բարելավման, ինչպես նաեւ թափանցիկ կառավարման, պետական գնումների, պետական ծառայության օրենքի ընդունման հիմնախնդիրների մասին։

Կողմերը քննարկել են Ազատ առեւտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, արտահանման պարզեցմանն ու GSP+ համակարգի ներդրման հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված քայլերը։ Զրուցակիցներն անդրադարձել են Տնտեսական մրցակցության հանձնաժողովի, ինչպես նաեւ փոքր ու միջին ձեռնարկություններին օժանդակող կենտրոնների զարգացման հնարավորություններին։ Ընդգծվել է պետական պարտքի կառավարման ոլորտում ընթացող աշխատանքների կարեւորությունը, ֆինանսաների նախարարության համապատասխան կառույցների կարողությունների ամրապնդումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մաքսային վարչարարության բարելավման, մասնավորապես մաքսազերծման պարզեցման ոլորտում տարվող աշխատանքներն ու մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման խնդիրները։ Խոսվել է ՀՀ կառավարության հանրային հարաբերությունների ռազմավարության մասին։
Հանդիպման ավարտին ԵՄ խորհրդատվական խմբի անդամները ներկայացրել են խմբի աշխատանքների ընդլայնման հնարվորություններն, ինչպես նաեւ փաստել, որ ԵՄ հետ համագործակցության այս ձեւաչափում Հայաստանն առաջատարներից է։

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել խմբի անդամներին անհրաժեշտ եւ մասնագիտական խորհրդատվության համար։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98