ԻՄԵՔՍ ԳՐՈՒՊԸ ՀԵՏ Է ԳՆԵԼ ԵՎ ՄԱՐԵԼ 89 048 EMXGB1 ՊԱՐՏԱՏՈՄՍ
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ սկսած 12.10.2009թ.-ից կատարվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Bbond ցուցակում ընդգրկված «ԻՄԷՔՍ Գրուպ» ՍՊԸ պարտատոմսերի (EMXGB1) հետգնում եւ մարում:
Թողարկողի կողմից հետ են գնվել և մարվել 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 89,048 հատ պարտատոմսեր: Այսպիսով, 15.10.2009թ.-ի ժամը 13:00-ի դրությամբ շուկայում շրջանառության մեջ մնացել է «ԻՄԷՔՍ Գրուպ» ՍՊԸ-ի 10,952 պարտատոմս: