LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 20/10/09
Լոնդոնի (London Metal Exchange, LME) մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները հիմնականում աճել են:
1%-ից ավել աճել են պղնձի, նիկելի և ցինկի գները: Պղնձի գինն աճել է 1.4%-ով և կազմել 6286.5 դոլար, Նիկելի գինն աճել է 1.06%-ով և կազմել 18906 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 1.57%-ով և կազմել 2069 դոլար:
Աճել են նաև կապարի և ալյումինի գները: Կապարի գինն աճել է 0.98%-ով և կազմել 2219 դոլար, իսկ ալյումինի գինն աճել է 0.16%-ով և կազմել 1908 դոլար:
Սակարկությունների արդյունքում միայն նվազել է անագի գինը` 0.35%, և կազմել 14408 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: