LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԱՃԵՆ ԵՆ 21/10/09
Լոնդոնի (London Metal Exchange, LME) մետաղների բորսայում կայացած առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գների զգալի աճ:
Ամենամեծ աճն արձանագրել է կապարի գինը` 5.34%, և կազմել 2337 դոլար:
2%-ից ավել աճել են ալյումինի, պղնձի և ցինկի գները: Ալյումինի գինն աճել է 2.7%-ով և կազմել 1959.5 դոլար, պղնձի գինն աճել է 2.91%-ով և կազմել 6469 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 2.8%-ով և կազմել 2127 դոլար:
1%-ից ավել աճել են նիկելի և անագի գները: Նիկելի գինն աճել է 1.72%-ով և կազմել 19232 դոլար, իսկ անագի գինն աճել է 1.74%-ով և կազմել 14658 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: