
LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԶԳԱԼԻ ԱՃ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ 23/10/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում արձանագրվել է գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների գների կտրուկ աճ:
Ամենամեծ աճը գրանցել են կապարի, ցինկի և ալյումինի գները: Կապարի գինն աճել է 7.34%-ով և կազմել 2442 դոլար, ցինկի գինն աճել է 5.82%-ով և կազմել 2262 դոլար, իսկ ալյումինի գինն աճել է 4.22%-ով և կազմել 1987.5 դոլար:
3%-ից ավել աճել են պղնձի և նիկելի գները: Պղնձի գինն աճել է 3.53%-ով և կազմել 6603 դոլար, իսկ նիկելի գինն աճել է 3.31%-ով և կազմել 19534 դոլար:
Օրվա ամենահամեստ արդյունքը ցուցադրել է անագը, որի գինն աճել է 1.45%-ով և կազմել 14517 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: