
COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՎԱԶԵԼ 28/10/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճի հետևանքով թանկարժեք մետաղների գները նվազել են:
Ոսկու և արծաթի դեկտեմբերյան ֆյուչրսների գները համապատասխանաբար նվազել են 0.72 և 3.28%-ով և կազմել 1035.4 և 16.54 դոլար: Պլատինի 2010թ.-ի հունվար ամսի ֆյուչրսների գինը նվազել է 1.99%-ով և կազմել 1319 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):