LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 28/10/09
Լոնդոնի մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները հիմնականում նվազել են:
Պղնձի գինը նվազել է 1.45%-ով և կազմել 6605 դոլար, նիկելի գինը նվազել է 1.23%-ով և կազմել 19007 դոլար, անագի գինը նվազել է 0.03%-ով և կազմել 15256 դոլար, իսկ կապարի գինը նվազել է 2.96%-ով և կազմել 2328 դոլար:
Սակարկությունների արդյունքում աճել է միայն ալյումինի գինը` 0.3%, և կազմել 2021.5 դոլար, իսկ ցինկի գինը չի փոխվել և կրկին սահմանվել է 2348 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: