LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 29/10/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գների նվազում:
Ամենամեծ անկումն` 3.51%, արձանագրել է ցինկի գինը և կազմել 2265.5 դոլար: 2%-ից ավել նվազել են ալյումինի, նիկելի, անագի և կապարի գները: Ալյումինի գինը նվազել է 2.75%-ով և կազմել 1966 դոլար, նիկելի գինը նվազլ է 2.5%-ով և կազմել 18531 դոլար, կապարի գինը նվազել է 2.19%-ով և կազմել 2277 դոլար, իսկ անագի գինը նվազել է 2.00%-ով և կազմել 14951 դոլար:
Սակարկությունների արդյունքում ամենաքիչը` 1.41%, նվազել է պղնձի գինը և կազմել 6512 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: