ՀՍՏԱԿԵՑՎԵԼ ԵՆ ԲՈՐՍԱՅԱԿԱՆ ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎԱԾ ԱԱՀ-Ի ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը Հայաստանի տարածքում գործող ֆոնդային բորսաների կողմից հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած կամ ապացուցակած ռեզիդենտ ընկերությունների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտե ներկայացնելու եւ ՀՀ տարածքում գործող ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած ընկերություններին ցուցակման նպատակով որոշ ծառայությունների ստացման համար ծառայությունները մատուցողներին վճարված ԱԱՀ գումարների փոխհատուցման կարգերը։