LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 03/11/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները հիմնականում նվազել են:
Ալյումինի գինը նվազել է 1.32%-ով և կազմել 1913 դոլար, պղնձի գինը նվազել է 1.18%-ով և կազմել 6509 դոլար, նիկելի գինը նվազել է 0.96%-ով և կազմել 18285 դոլար, կապարի գինը նվազել է 2.85%-ով և կազմել 2285 դոլար, իսկ ցինկի գինը նվազել է 1.85%-ով և կազմել 2177 դոլար:
Առևտրային շրջանի արդյունքում աճել է միայն անագի գինը` 0.18%` կազմելով 14734 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: