LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 04/11/09
Լոնդոնի մետաղների բորսայում երեկ ու երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա 3 ամիսների ֆյուչրսների գները նվազել են:
Ալյումինի գինը նվազել է 0.63%-ով և կազմել 1901 դոլար, պղնձի գինը նվազել է 1.31%-ով և կազմել 6424 դոլար, նիկելի գինը նվազել է 2.34%-ով և կազմել 17857 դոլար, անագի գինը նվազել է 0.53%-ով և կազմել 14656 դոլար, կապարի գինը նվազել է 0.48%-ով և կազմել 2274 դոլար, իսկ ցինկի գինը նվազել է 0.09%-ով և կազմել 2175 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: