COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ 05/11/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է թանկարժեք մետաղների գների աճ:
Ոսկու և արծաթի դեկտեմբերյան ֆյուչրսների գները համապատասխանաբար աճել են 0.19 և 1.28%-ով և կազմել 1087 և 17.4 դոլար: Ընդ որում ոսկու գինը կրկին պատմական ռեկորդ է սահմանել: Պլատինի 2010թ.-ի հունվար ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.96%-ով և կազմել 1369.3 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):