LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 05/11/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange. LME) երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գների աճ:
2%-ից ավել աճել են ցինկի, կապարի, պղնձի և նիկելի գները: Պղնձի գինն աճել է 2.72%-ով և կազմել 6599 դոլար, նիկելի գինն աճել է 2.53%-ով և կազմել 18309 դոլար, կապարի գինն աճել է 2.9%-ով և կազմել 2340 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 2.55%-ով և կազմել 2230 դոլար:
1%-ից ավել աճել են ալյումինի և անագի գները: Ալյումինի գինն աճել է 1.6%-ով և կազմել 1931.5 դոլար, իսկ անագի գինն աճել է 1.36%-ով և կազմել 14856 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: