LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 06/11/09
Լոնդոնի մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները հիմնականում նվազել են:
Ամենամեծ անկումն արձանագրել է նիկելի գինը, որը նվազել է 2.44%-ով և կազմել 17863 դոլար: Ալյումինի գինը նվազել է 0.41%-ով և կազմել 1923.5 դոլար, պղնձի գինը նվազել է 0.64%-ովև կազմել 6557 դոլար, իսկ ցինկի գինը նվազել է 0.31%-ով և կազմել 2223.5 դոլար:
Սակարկությունների արդյունքում աճել են անագի և կապարի գները: Անագի գինն աճել է 0.86%-ով և կազմել 14984 դոլար, իսկ կապարի գինն աճել է 0.34%-ով և կազմել 2348 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: