COMEX – ՈՍԿՈՒ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՎԵՐԵԼՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 07/11/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում ոսկու գինը շարունակել է աճել, սակարկությունների ընթացքում այն անգամ հասել է 1100 դոլար սահմանագծին:
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչրսների գինն աճել է 0.61%-ով և կազմել 1096 դոլար: Նշենք նաև, որ չորրորդ օրն անընդմեջ ոսկու գինը պատմական ռեկորդներ է սահմանում: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչրսների գինը նվազել է 0.23%-ով և կազմել 17.38 դոլար, պլատինի 2010թ.-ի հունվար ամսի ֆյուչրսների գինը նվազել է 1.08%-ով և կազմել 1348.2 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):