LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 11/11/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները հիմնականում նվազել են:
3%-ից ավել անկում են արձանագրել ցինկի և նիկելի գները: ՑԻնկի գինը նվազել է 3.02%-ով և կազմել 2149 դոլար, իսկ նիկելի գինը նվազել է 3.41%-ով և կազմել 16935 դոլար:
1%-ից ավել նվազել են պղնձի և կապարի գները: Պղնձի գինը նվազել է 1.47%-ով և կազմել 6496 դոլար, իսկ կապարի գինը նվազել է 1.22%-ով և կազմել 2274 դոլար: Անագի գինը նվազել է 0.67%-ով և կազմել 14761 դոլար:
Սակարկությունների արդյունքում աճել է միայն ալյումինի գինը` 1.06%, և կազմել 1952 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: