ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ երեկ` 16.11.2009թ.-ին, Դիտորդ խորհրդի նիստին հավանության արժանացած կանոններով նախատեսվում է բորսայի անդամներին տրամադրվող ծառայությունների հետագա կատարելագործում (մասնավորապես, կապված արժեթղթերի և դրամական միջոցների դեպոնացման և ապադեպոնացման հետ, ինչը հնարավորություն կընձեռի շուկայի մասնակիցներին ավելի ճկուն և արդյունավետ կերպով կառավարել առևտրի համար նախատեսված իրենց միջոցները), ինչպես նաև բորսայական նոր` վարկային ռեսուրսների հարթակի բացում:
Հաստատված փաստաթղթերը ուժի մեջ կմտնեն ՀՀ Կենտրոնական բանկում սահմանված կարգով գրանցվելուց հետո: