LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 18/11/09
Լոնդոնի (London Metal Exchange, LME) մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա 3 ամիսների ֆյուչրսների գների զգալի աճ:
Ալյումինի գինն աճել է 3.42%-ով և կազմել 2041.5 դոլար: Պղնձի գինն աճել է 1.27%-ով և կազմել 6799.5 դոլար: Նիկելի գինն աճել է 0.77%-ով և կազմել 16733 դոլար: Անագի գինն աճել է 0.59%-ով և կազմել 14806 դոլար: Կապարի գինն աճել է 1.59%-ով և կազմել 2362 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 1.66%-ով և կազմել 2263 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: