LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 19/11/09
Լոնդոնի (London Metal Exchange, LME) մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան կայացած առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գների զգալի աճ:
3%-ից ավել աճել են կապարի և նիկելի գները: Կապարի գինն աճել է 3.01%-ով և կազմել 2433 դոլար, իսկ նիկելի գինն աճել է 3.75%-ով և կազմել 17360 դոլար:
2%-ից ավել աճ են գրանցել պղնձի և անագի գները: Պղնձի գինն աճել է 2.31%-ով և կազմել 6956.5 դոլար, իսկ անագի գինն աճել է 2.89%-ով և կազմել 15234 դոլար:
Օրվա ամենահամեստ արդյունքները գրանցել են ալյումինի և ցինկի գները: Ալյումինի գինն աճել է 1.59%-ով և կազմել 2074 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 0.71%-ով և կազմել 2279 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: