COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆ. ՎԵՐԵԼՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գները հիմնականում աճել են, իսկ ոսկու գինը կրկին պատմական ռեկորդ է սահմանել:
Ոսկու և արծաթի դեկտեմբերյան ֆյուչրսների գները համապատասխանաբար աճել են 0.09 և 0.27%-ով և կազմել 1142.2 և 18.46 դոլար, իսկ պլատինի 2010թ.-ի դեկտեմբերյան ֆյուչրսների գինը նվազել է 0.56%-ով և կազմել 1443.9 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):