COMEX – ՈՍԿԻՆ ԳՐՈՀՈՒՄ Է 1150 ԴՈԼԱՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում ոսկու դեկտեմբերյան ֆյուչրսների գինն աճել է 6.6 դոլարով կամ 0.58%-ով և կազմել 1148.5 դոլար: Նշենք, որ սա ոսկու գնի հերթական պատմական ռեկորդային արժեքն է, շատ վերլուծաբաններ պնդում են, որ մոտակա ապագայում ոսկու գինը կարող է հատել 1200 դոլարի սահմանագիծը:
Արծաթի դեկտեմբերյան ֆյուչրսների գինը նվազել է 0.05%-ով և կազմել 18.45 դոլար, իսկ պլատինի 2010թ.-ի հունվար ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.14%-ով և կազմել 1441.9 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):