LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 21/11/09
Լոնդոնի մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գների նվազում:
1%-ից ավել նվազել են ալյումինի և նիկելի գները: Ալյումինի գինը նվազել է 1.1%-ով և կազմել 2019 դոլար, իսկ նիկելի գինը նվազել է 1.8%-ով և կազմել 16720 դոլար:
Մնացած մետաղների գները նվազել են 0-1%-ի շրջակայքում: Պղնձի գինը նվազել է 0.46%-ով և կազմել 6768 դոլար, անագի գինը նվազել է 0.66%-ով և կազմել 14960 դոլար, կապարի գինը նվազել է 0.64%-ով և կազմել 2344 դոլար, իսկ ցինկի գինը նվազել է 0.29%-ով և կազմել 2229.5 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: