COMEX – ՈՍԿՈՒ ԳՆԻ ԵՎՍ ՄԵԿ ՊԱՏՄԱԿԱՆ ՌԵԿՈՐԴ 24/11/09
Նյու-Յորքի Comex բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում ԱՄՆ դոլարի փոխարժեք անկման հետևանքով թանկարժեք մետաղների գներն աճել են, իսկ ոսկու գինը հերթական անգամ պատմական ռեկորդ է սահմանել:
Ոսկու և արծաթի դեկտեմբերյան ֆյուչրսների գները համապատասխանաբար աճել են 1.57 և 0.81%-ով և կազմել 1164.8 և 18.59 դոլար, իսկ պլատինի 2010թ.-ի հունվար ամսի ֆյուչրսների գինն աճել է 0.88%-ով և կազմել 1469 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):