LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 24/11/09
Լոնդոնի մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գների աճ:
Ամենամեծ աճն արձանագրել է պղնձ գինը` 3.07% և կազմել 6876 դոլար: 2%-ից ավել աճել են ալյումինի, կապարի և ցինկի գները: Ալյումինի գինն աճել է 2.11%-ով և կազմել 2061.5 դոլար, կապարի գինն աճել է 2.35%-ով և կազմել 2399 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 2.94%-ով և կազմել 2295 դոլար:
Սակարկությունների արդյունքում ամենահամեստ արդյունքներն արձանագրել են նիկելը և անագը: Նիկելի գինն աճել է 1.45%-ով և կազմել 16962 դոլար, իսկ անագի գինն աճել է 0.66%-ով և կազմել 15058 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: