LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 25/11/09
Լոնդոնի մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա 3 ամիսների ֆյուչրսների գները նվազել են:
1%-ից ավել նվազել են ցինկի, ալյումինի և նիկելի գները: Ցինկի գինը նվազել է 1.47%-ով և կազմել 2255 դոլար, ալյումինի գինը նվազել է 1.41%-ով և կազմել 2032.5 դոլար, իսկ նիկելի գինը նվազել է 1.06%-ով և կազմել 16782 դոլար:
Մնացած մետաղների գները նվազել են 0-1%-ի միջակայքում: Պղնձի գինը նվազել է 0.97%-ով և կազմել 6908 դոլար, կապարի գինը նվազել է 0.5%-ով և կազմել 2387 դոլար, իսկ անագի գինը նվազել է 0.15%-ով և կազմել 15035 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: