LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 01/12/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները հիմնականում աճել են:
Ալյումինի գինն աճել է 2.39%-ով և կազմել 2038 դոլար, պղնձի գինն աճել է 0.91%-ով և կազմել 6839 դոլար, կապարի գինն աճել է 0.3%-ով և կազմել 2320 դոլար, իսկ ցինկի գինն աճել է 1.05%-ով և կազմել 2254 դոլար:
Սակարկությունների արդյունքում նվազել են նիկելի և անագի գները: Նիկելի գինը նվազել է 1.05%-ով և կազմել 16086 դոլար, իսկ անագի գինը նվազել է 0.32%-ով և կազմել 14783 դոլար:
Գների միավորը ` 1 տոննա: