LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԱՃԵԼ ԵՆ 02/12/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գների զգալի աճ:
Ամենամեծ աճն արձանագրել է ցինկի գինը` 3.77%, և կազմել 2339 դոլար:
2%-ից ավել աճել են կապարի, ալյումինի և պղնձի գները: Կապարի գինն աճել է 2.37%-ով և կազմել 2375 դոլար, ալյումինի գինն աճել է 2.23%-ով և կազմել 2083.5 դոլար, իսկ պղնձի գինն աճել է 2.72%-ով և կազմել 7025 դոլար:
1%-ից ավել աճել են նիկելի և անագի գները: Նիկելի գինն աճել է 1.52%-ով և կազմել 16331 դոլար, իսկ անագի գինն աճել է 1.24%-ով և կազմել 14966 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: