COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է 04/12/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի ընթացքում ոսկու գինը շարունակել է աճել: Արդյունքում արձանագրվել է ոսկու 2010թ.-ի փետրվար ամսի ֆյուչրսների գնի 0.43% աճ և ոսկու գինը սահմանվել է 1218.2 դոլար մակարդակում:
Արծաթի 2010թ.-ի մարտ ամսի ֆյուչրսերի գինը նվազել է 1.14%-ով և կազմել 19.11 դոլար, իսկ պլատինի 2010թ.-ի հունվար ամսի ֆյուչրսների գինը նվազել է 0.84%-ով և կազմել 1493.7 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):