COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ Է 05/12/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում անձանագրվել է թանկարժեք մետաղների գների կտրուկ անկում:
Ոսկու 2010թ.-ի փետրվար ամսի ֆյուչրսների գինը նվազել է 4.05%-ով և կազմել 1169 դոլար, արծաթի 2010թ.-ի մարտ ամսի ֆյուչրսների գինը նվազել է 3.19%-ով և կազմել 18.52 դոլար, իսկ պլատինի 2010թ.-ի հունվար ամսի ֆյուչրսների գինը նվազել է 2.94%-ով և կազմել 1449.7 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):