LME – ԳՈԻՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 05/12/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է գունավոր մետաղների գների առաջիկա 3 ամիսների ֆյուչրսների գների նվազում:
Ալյումինի գինը նվազել է 0.23%-ով և կազմել 2143 դոլար, պղնձի գինը նվազել է 0.4%-ով և կազմել 7078 դոլար, նիկելի գինը նվազել է 1.09%-ով և կազմել 16032 դոլար, անագի գինը նվազել է 0.16%-ով և կազմել 15156 դոլար, կապարի գինը նվազել է 2.91%-ով և կազմել 2371 դոլար, իսկ ցինկի գինը նվազել է 0.83%-ով և կազմել 2393 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: