LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ ԵՆ 08/12/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ ուշ երեկոյան կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները հիմնականում նվազել են:
Ալյումինի գինը նվազել է 0.23%-ով և կազմել 2138 դոլար, պղնձի գինը նվազել է 1.53%-ով և կազմել 6970 դոլար, անագի գինը նվազել է 1.26%-ով և կազմել 14965 դոլար, կապարի գինը նվազել է 1.81%-ով և կազմել 2328 դոլար, իսկ ցինկի գինը նվազել է 2.24%-ով և կազմել 2339.5 դոլար:
Սակարկությունների արդյունքում աճել է միայն նիկելի գինը` 0.48% և կազմել 16107 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: