COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՎԱԶԵԼ 09/12/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գները զգալի անկում են գրանցել:
Ոսկու փետրվարյան ֆյուչրսների գինը նվազել է 1.77%-ով և կազմել 1143.4 դոլար, արծաթի մարտ ամսի ֆյուչրսների գինը նվազել է 3.16%-ով և կազմել 17.79 դոլար, իսկ պլատինի գինը հունվար ամսի ֆյուչրսային պայմանագրերի համար նվազել է 0.29%-ով և կազմել 1440.4 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):