LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 09/12/09
Լոնդոնի մետաղների բորսայում երեկ ուշ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ալյումինի գինն աճել է 3.18%-ով և կազմել 2167.5 դոլար, պղնձի գինն աճել է 0.62%-ով և կազմել 7013 դոլար, իսկ անագի գինն աճել է 1.26%-ով և կազմել 15153 դոլար:
Սակարկությունների արդյունքում նվազել են նիկելի, կապարի և ցինկի գները: Նիկելի գինը նվազել է 1.1%-ով և կազմել 15930 դոլար, կապարի գինը նվազել է 1.33%-ով և կազմել 2297 դոլար, իսկ ցինկի գինը նվազել է 0.45%-ով և կազմել 2329 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: