COMEX – ՉՈՐՐՈՐԴ ՕՐՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶՈՒՄ Է 10/12/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում չորրորդ օրն անընդմեջ թանկարժեք մետաղների գները զգալի անկում են գրանցել:
Ոսկու փետրվարյան ֆյուչրսների գինը նվազել է 1.96%-ով և կազմել 1121 դոլար, արծաթի մարտ ամսի ֆյուչրսների գինը նվազել է 3.54%-ով և կազմել 17.18 դոլար, իսկ պլատինի գինը հունվար ամսի ֆյուչրսային պայմանագրերի համար նվազել է 2.17%-ով և կազմել 1409.2 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):